2018-ին ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել ՀՀ 27 100 քաղաքացի

Հիմնականում ռուսական անձնագիր ձեռք են բերել հետխորհրդային երկրների քաղաքացիները

2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 27 100 քաղաքացի, այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 2000-ով: 

RT հեռուստաալիքի փոխանցմամբ վերջին 5 տարում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն աճել է կրկնակի. եթե 2013-ին ՌԴ քաղաքացի է դարձել 135 800 օտարերկրացի, ապա 2018-ին այդ թիվը հասել է 269 400-ի:

Հիմնականում ռուսական անձնագիր ձեռք են բերել հետխորհրդային երկրների քաղաքացիները: 

Անցյալ տարի ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 83 000, Ղազախստանի 45 300, Տաջիկստանի 35 700 և Ուզբեկստանի 21 000 քաղաքացու: