ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել` որպես գործընկեր, և պատրաստ է երկխոսության. գլխավոր քարտուղար

Մանրամասներ
քպ

ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել` որպես իրավահավասար գործընկեր, և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար։

Ըստ նրա՝ անվտանգության այն ճարտարապետությունը, որը որդեգրել էՀայաստանը, և որի կոմպոնենտներից ամենահայտնին ՀԱՊԿ-ն է, ցույց է տվել իր անարդյունավետությունը։