Հավերժ երիտասարդության գաղտնիքները

Ինչ պետք է ուտել չծերանալու համար

Գիտնականները բացահայտել են, թե ինչ է պետք ուտել չծերանալու համար

Կան այնպիսի մթերքներ, որոնք էֆեկտիվորեն ակտիվացնում են երիտասարդացնող գեների աշխատանքը։ Այսպես են պնդում հետազոտողները։ Դուք կարող եք մոռանալ խիստ դիետաների մասին, դադարել հաշվել կալորիաները ու չհրաժարվել քաղցրից։ Ամբողջ էֆեկտը կայանում է նրանում, որ պարզապես սննդակարգիդ մեջ ավելացնես մթերքներ, որոնք ազդում են գեների աշխատանքի վրա։ Ամուր առողջության և հավերժ երիտասարդության հիանալի ու պարզ բաղադրատոմս։

Առաջինը, ով ի լուր ամենքի հայտարարեց այն մասին, որ սննդամթերքը կարող է ազդել գեների աշխատանքի վրա, ամերիկացի դերմատոլոգ Նիկոլաս Պերրիկոնեն էր։

Նա պնդում էր, որ օրգանիզմի ներսում եղած գենետիկ կարգավորումները կոնստանտ, այսինքն՝ հաստատուն չեն։ Դրանք մարդու կյանքի ընթացքում ենթարկվում են մոդիֆիկացիայի։ Եվ դրանց վրա ազդելու կարևորագույն եղանակ է հանդիսանում այն, ինչ մենք ուտում ենք։

Բժշկի կարծիքով՝ կարևոր է ոչ թե կալորիաների քանակը, այլ սննդարար նյութերի օգուտը, որոնք պարունակում է տվյալ սննդամթերքը: Որոշ մթերքներ պարզապես երիտասարդության հաբեր են, որոնք ունակ են դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը։

Պերրիկոնեն պնդում է, որ հետևելով իր կողմից խորհուրդ տրված դիետային, կարելի է 60 տարեկանում հանգիստ 40 տարեկանի տեսք ունենալ։ Ճիշտ սնվելը երիտասարդացնող գեներին թույլ է տալիս աշխատել նույնիսկ այն տարիքում, երբ դրանք սովորաբար անջատվում են։

«Մենք ստանում ենք մեր գեների հավաքածուն որպես ժառանգություն՝ ունենալով վաղաժամ կամ ուշ ծերացման, ինչպես նաև որոշակի հիվանդությունների հակվածություն,- ասում է Պերրիկոնեն,- բայց մթերքների որոշ տեսակներ կանոնավոր օգտագործման դեպքում կարող են ուղղումներ մտցնել այդ գլոբալ պլանի մեջ»։

Վերջերս անցկացված շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ Պերրիկոնեի տեսակետը հիմնազուրկ չէ։ Օրինակ, ամերիկացի սննդաբան Բրունիլդա Նազարիոն համարում է, որ Պերրիկոնեի գաղափարների վրա հիմնված դիետան չի հակասում ժամանակակից սննդաբանության սկզբունքներին ու ամբողջովին հիմնավորված է։

Սնվելու այսպիսի կերպը մթերքների լուրջ սահմանափակումներ չի ենթադրում։ Այն սոսկ առաջարկում է շեշտը դնել օրգանիզմին ծերացման դեմ պայքարելու գործում օգնող սննդի որոշ տեսակների կանոնավոր գործածման վրա։

Ստորև ներկայացնենք 10 մթերքների ցանկը, որոնց կանոնավոր կիրառությունը թույլ է տալիս վերաֆորմատավորել սեփական օրգանիզմը, հաղթել գենետիկ ժառանգությանը ու մարտահրավեր նետել ծերությանը։

Դառը շոկոլադ։

Խոսքը գնում է կակաոյի առավելագույն պարունակությամբ շոկոլադի մասին։ Կակաոյի մեջ կա պրոցիանիդին-b2 հակաօքսիդանտը, որն օժտված է օրգանիզմը տարատեսակ ինֆեկցիաներից պաշտպանելու ֆենոմենալ ունակություններով։

Առաջին հերթին այս նյութն օգտակար է մաշկի համար։ Դրա համար էլ կակաոն պարզապես անհրաժեշտ է կանանց համար, ովքեր ցանկանում են մինչև խոր ծերություն պահպանել մաշկի թարմությունը։

Սաղմոն։

Պերրիկոնեն կիսում է սննդաբանների մեծ մասի տեսակետն այն մասին, որ սաղմոնն ու ձկների այլ տեսակները, որոնք սառը ջրերում են ապրում, պետք է կանոնավոր կերպով ընդգրկված լինեն մարդու սննդակարգի մեջ։

Այդպիսի ձկնատեսակը պարունակում է օմեգա-3 հակաօքսիդանտներ, ինչպես նաև հանդիսանում է՝ որպես հյուսվածքների համար շատ կարևոր սպիտակուցների աղբյուր։ Պերրիկոնեն պնդում է, որ բոլոր այս 3 տարրերն օրգանիզմի երիտասարդացման համար սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ սննդակարգում դրանց առկայությունն ամեն կերպ օգնում է ակտիվացնել օրգանիզմը երիտասարդացնող գեները։

Դարչին։

Այս համեմունքը ոչ միայն որոշ կերակրատեսակների ու ըմպելիքների ինքնատիպ համ է տալիս, այլև կյանքը երկարացնելու համար բացառիկ միջոց է։ Դարչինը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում է ուղեղի աշխատանքն ու բարձրացնում ուշադրության կենտրոնացման մակարդակը։

Պերրիկոնեն պնդում է նաև, որ դարչինի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ունակ են նվազեցնել մելանոմայի առաջացման ռիսկը։ Փաստորեն դարչինն օրգանիզմում ունակ է նույն դերը կատարել, ինչ և ջրային կրեսը, այսինքն՝ հանդես գալ՝ որպես իմունային համակարգի աշխատանքը կարգավորող որոշ գեներն աշխատեցնող։

Սնկեր։

Ժամանակակից դիետաների մեծ մասում սնկերը բացակայում են։ Համարվում է, որ այն դժվարամարս մթերք է և առանձնահատուկ արժեքավոր սննդային հատկություններ չունի։ Պերրիկոնեի պնդմամբ՝ վերջին տարիների հետազոտությունները, սակայն, ավելի ու ավելի հաճախ են ցույց տալիս, որ սնկերի որոշ տեսակներ իմունային համակարգի վրա օգտակար ազդեցություն են գործում, բարելավում են նյութափոխանակությունն ու ամրապնդում լյարդը։

Մասնավորապես, շիիտակե սունկը շատ օգտակար հակաօքսիդանտներ է պարունակում։ Բոլորիս քաջ ծանոթ աղվեսասունկը հարուստ է երիկամների ու միզասեռական համակարգի համար շատ օգտակար սելենիումով։ Բացի դրանից, սնկերի մեծ մասը հարուստ է D վիտամինով և դրա համար էլ շատ օգտակար այն մարդկանց համար, ովքեր հազվադեպ են գտնվում արևի տակ։

Ջրային կրես։

Կրկին հարցը հակաօքսիդանտների մեջ է, որոնք բարձրացնում են իմունային համակարգի՝ վարակների ու վնասակար նյութերի դեմ պայքարելու ունակությունը, չեզոքացնում են օրգանիզմում ծերացման գլխավոր գործոնը՝ ազատ ռադիկալները։ Բացի դրանից, այս ջրային բանջարեղենը բնական դիուրետիկ է, այսինքն՝ միզամուղ միջոց, որն ունակ է օրգանիզմից հանել վնասակար աղերը, պաշտպանել երիկամները ու բեռնաթափել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։

Պերրիկոնեի պնդմամբ՝ ջրային կրեսի կանոնավոր կիրառությունն ակտիվացնում է օրգանիզմում որոշ գեներ, որոնք իմունային համակարգի համար կարևորագույն նյութեր են։

Եղեսպակի սերմեր։

Եղեսպակը (шалфей) արդեն մի քանի հազար տարի համարվում է բուժիչ խոտաբույս, սակայն բժիշկները մեծ մասամբ անփույթ են վերաբերվում դրան, ինչպես և ժողովրդական բժշկության ուրիշ միջոցների։

Պերրիկոնեն պնդում է, որ դա ճիշտ չէ, բայց առաջարկում է սննդի մեջ կանոնավոր կերպով ոչ թե եղեսպակ օգտագործել, այլ դրա սերմերը։ Դրանք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք տառացիորեն գործարկում են օրգանիզմում երիտասարդացնող գեները։ Բացի դրանից, այդ սերմերի մեջ E վիտամինի և կալցիումի բարձր խտություն կա, որն այնքան անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքների ձևավորման համար։

Կանաչ թեյ։

Թեյի կանաչ տեսակներն առատորեն կատեխիններ են պարունակում։ Դրանք բնական հակաօքսիդանտներ են, որոնք կանխում են ծերացումն ու նպաստում նիհարելուն՝ դանդաղեցնելով օրգանիզմում ավելցուկային ճարպերի յուրացումը։

Համաձայն այդ հետազոտության՝ կանաչ թեյի կանոնավոր օգտագործումն օրգանիզմում 15-20 %-ով արագացնում է ճարպերի այրումը։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կանաչ թեյը հանդիսանում է օրգանիզմը քաղցկեղից պաշտպանող գեների լուրջ խթանիչ, օրինակ, կանանց մոտ՝ կրծքագեղձի, և տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում։

Պերրիկոնեն համոզված է նաև, որ կանաչ թեյը երիտասարդացնում է մաշկը ու բարելավում ուղեղի աշխատանքը։

Կարմիր գինի։

Ալկոհոլային խմիչքներից միակը, որը խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով օգտագործել, կարմիր գինին է։ Հարցը ռեսվերատրոլի մեջ է։ Այն ակտիվ ֆերմենտ է, որը դանդաղեցնում է օրգանիզմում ճարպերի կուտակման գործընթացը՝ արգելափակելով ճարպային բջիջների ռեցեպտորները։

Բացի դրանից, ռեսվերատրոլը, համաձայն վերջերս իրականացված հետազոտությունների, ունակ է կանխել սիրտ-անոթային համակարգի շատ հիվանդություններ, ինչպես նաև քաղցկեղը։

Կոճապղպեղ։

Այն ճարպակալման դեմ պայքարի առաջամարտիկներից է։ Կոճապղպեղը պարունակում է եթերայուղեր, որոնք խթանում են ստամոքսահյութի արտադրությունն ու լավացնում մարսողությունը։ Դրա հաշվին օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում ու այրում ճարպաբջիջները։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս նաև, որ կոճապղպեղի կանոնավոր կիրառությունը լավացնում է մաշկի վիճակը։

Բացի դրանից, հայտնի է դարձել նաև, որ օրական 2 գրամ կոճապղպեղը բավական է, որ 20%-ով նվազեցվի արյան մեջ շաքարի մակարդակը։ Այլ կերպ ասած՝ կոճապղպեղն օգնում է դիմադրել շաքարային դիաբետին։

Թուրինջ։

Թուրինջի օգտակարությունը վաղուց է ապացուցված ու կասկածների տեղիք չի տալիս։ Նոր հետազոտությունները միայն լրացնում են ստացված տվյալները ու ցույց տալիս, որ թուրինջը նույնիսկ թերագնահատված է։ Նրա ուժը ոչ միայն և ոչ այնքան C վիտամինի պարունակության մեջ է, որքան արյան մեջ ինսուլինի մակարդակը կարգավորելու մեջ։

Իսկ դառը միջնորմային թաղանթները, որոնք շատերը դեն են նետում, իրականում պետք է ուտել, որովհետև հենց դրանց մեջ է պարունակվում նարինգին հակաօքսիդանտը, ինչն էլ նպաստում է օրգանիզմում ճարպերի այրմանն ու ավելորդ լեղու դուրսբերմանը։

Նյութի աղբյուր՝  168․am