Ինչպես վերապրել դավաճանությունը․ Հոգեբանի խորհուրդները

Մանրամասներ
զույգ ջղայն

Ցանկացած կին, իմանալով, որ ամուսինը սիրուհի ունի, զայրանում է եւ մրցակցուհուց վրեժ լուծելու ցանկությամբ լցվում: Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կշռադատելով՝ եզրակացնում է, որ ավելի լավ է դիմանալ եւ մնալ սիրելիի հետ: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակներում՝ կպատմի հոգեբան Անի Աբրահամյանը:

«Նախ սկսեք փոփոխություն մտցնել ձեր արտաքինի եւ վարքագծի մեջ: Յուրաքանչյուր տղամարդ ենթագիտակցորեն փնտրում է գեղեցիկ, խելացի, խնամված կնոջ: Եթե նրա կողքին նման կին լինի, նա սիրուհի փնտրելու ցանկություն չի ունենա: Ինչո՞ւ նյարդայնանալ եւ անհանգստանալ, եթե կարող ես նման կին ունենալ տանը, ում երբեւէ առաջարկել ես միասին ապրել: Չմոռանաք նաեւ ձեր հարաբերություններում դրական պահեր եւ զգացողություններ մտցնելու անհրաժեշտության մասին: Դրանք պետք է բարձրանան նոր մակարդակի, ավելի ներդաշնակ դառնան:

Ձեր տղամարդը պետք է ձեզ նորովի տեսնի եւ ցանկանա: Ձեր արտաքինում ցանկացած փոփոխություն նրան այսպես թե այնպես կստիպի նյարդայնանալ, քանի որ կթվա, թե ցանկանում եք դուր գալ այլ տղամարդու: Այդքան տարի հետո նա չի կարող պատկերացնել անգամ, որ այդ անում եք իր համար:

Խանդը նրա սրտի համար պայքարի ամենից արդյունավետ զենքերից է: Այդ նրան կստիպի հիշել, որ դուք նույնպես կարող եք այլ տղամարդ գտնել: Միայն թե թույլ մի տվեք նրան իր ենթադրություններում հատել կարելիի սահմանները: Փորձեք հասկացնել, որ հիմա արդեն սկսելու եք ձեզ հետեւել միշտ եւ բացառապես միայն իր համար: Ձեր վարքագծի ցանկացած խորհրդավորություն նրան մտածելու առիթ կտա եւ կշեղի այլ կնոջ մասին մտածմունքներից: Նա ձեզ հասկանալու այնքան մեծ ցանկություն կունենա, որ կմոռանա սիրուհու գոյության մասին», գրում է style.news.am: