Թուրքիան և Ադրբեջանը բացահայտորեն խախտում են գրված ու չգրված դիվանագիտական էթիկայի նորմերն ու կարմիր գծերը, երբ իրենց արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ քննարկում են Հայաստանի ներքին գործերն ու բացահայտորեն պնդում, որ մենք փոխենք մեր Սահմանադրությունը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հանդիպման ժամանակ նշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ մեր բանախոսի, ցավալի է, որ Հայաստանն այս իրականությանը ոչ մի կերպ չի արձագանքում, կողքից դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ են խոսում այլ պետությունները մեր երկրի մասին։ Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նա նկատել է, որ այս հարցը Թուրքիայի օրակարգում է դեռևս 1919 թ-ից՝ ստանալով «Թուրանի դուռ» անվանումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments