Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ, Ղ,), «Opel» (վարորդ՝ Հ․ Մ․), «Isuzu» (վարորդ՝ Ռ․ Ա․), «Toyota» (վարորդ՝ Հ․ Ս․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով «Isuzu» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Մ․-ին (ծնված 2010 թ․) և Ռ․ Կ․-ին (ծնված 2012թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն որտեղ բժիշկները Ս. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ․ Կ․-ինը՝ բավարար:
0Comments