Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ուշադիր և զգույշ լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։
Նախարարության կայքում հրապարակված կոչում նշվում է, որ վտանգը կարող է ուղղված լինել ինչպես քաղաքացիների, այնպես էլ Իսրայելի պետական խորհրդանիշների դեմ։
Նշենք, որ նույն կոչով Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է նաև Ադրբեջանում, Թուրքիայում և Թուրքմենստանում գտնվող իր քաղաքացիներին։
0Comments