Ով է վճարել Փաշինյանի բեռլինյան այցի ու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը դիտելու համար

Մանրամասներ
քպ

Փաշինյանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտելու համար Բեռլին էր մեկնել իր անձնական միջոցներով, Sputnik Արմենիային հայտնեցին վարչապետի աշխատակազմից։

Բեռլինում գործուղման ընթացքում նրա կացության համար վճարել է ՀՀ կառավարությունը։ Օրապահիկը 90 եվրո է, գիշերակացի դեպքում այդ գումարին ավելանում է ևս 134 եվրո մեկ օրվա համար։

Աշխատակազմից հայտնում են, որ հավելյալ օրերի, ինչպես նաև ընտանիքի անդամների կացության համար ՀՀ վարչապետը վճարել է սեփական միջոցներից։

Ինչ վերաբերում է Անգլիա–Իսպանիա ֆուտբոլային հանդիպմանը, ապա խաղին Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՈւԵՖԱ–ի նախագահի հրավերով և տոմսերի համար չի վճարել։