Հռոմի պապը որոշել է բացել Վատիկանի գաղտնի արխիվները

Արխիվը կբացվի 2020 թ. մարտի 2-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, թե բացելու է Վատիկանի այն արխիվները, որոնք վերաբերում են Պի 12-րդ պապի ժամանակաշրջանին: Այս մասին հայտնում է Reuters-ը

Նշվում է, որ շատ են այն հրեաները, որոնք պնդում են, որ Պի 12-րդն աչք է փակել Հոլոքոսթի վրա: Հենց դրա համար էլ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է բացել Վատիկանի գաղտնի արխիվները:

Արխիվը կբացվի 2020 թ. մարտի 2-ին:

Պի 12-րդը պապական գահին է եղել 1939-1958 թթ.