Ես իմ կենսակերպը չեմ փոխում.Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը:
Անդրադառնալով երեկ գիշերը իր վրա հարձակման միջադեպին՝ նա ասաց․ «Ես կանխատեսել էի այդ հարձակումը: Կանխատեսել էի, որ կսպառվի ապուշների զինանոցը և իրենք գործի կդնեն իրենց ապուշության գագաթնակետը, այսինքն՝ բռնության կդիմեն»:
Նա նշեց, որ ուժի մեջ է մնում ԵՊՀ-ի դիմաց ժամը 13:00-ին հավաքվելը:
Նարեկ Մալյանը նկատեց, որ ասում են, որ նա «ստրելկա է» անում: «Իմ «ստրելկաների» և դրա հետևանքների մասին կարող եք հարցնել Դավիթ Սանասարյանին: Կարծում եմ՝ ինքը կպատմի 2010 թվականի իր փորձից, թե ինչ եղավ իր հետ, երբ ինձ հետ «ստրելկա» է արել»,- ասաց նա:
Ապա նորից հրավիրեց ԵՊՀ շենքի դիմաց, այս անգամ էլ, ըստ նրա, կազմակերպելու են «Սորոսի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի քաղաքացիական հոգեհանգիստը: «Իրենց հանրային աջակցությունը հավասարվել է զրոյի, արդեն չկա, և իրենք ապրում են ոչ թե հանրային աջակցությամբ, այլ դրա հույսերով»,- ասաց նա:
Վերադառնալով երեկվա միջադեպին՝ նա պատմեց ոստիկանությունում տեղի ունեցածի մասին: «Ոստիկանությունը շատ հետաքրքիր լուծումներ է գտել այդ ամենի մասով: Ոստիկանությունում ինձ համոզում էին, որ ես ցուցմունք տամ, որ ծեծել են: Բայց ինձ չեն ծեծել: 14 հոգով ոչինչ չեն արել»,- ասաց նա:
0Comments