Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երեւանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերեւ միայն Երեւանի շահն է», - սրանով ասում է Վարպետը։
Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս ու ասել նրան, որ մեծ բարեբախտություն է եւ պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը։
Շնորհավորում եմ»:
0Comments