ՄԻՊ Անահիտ Մանասյանը չի մեկնաբանում Կիրանցում տեղի ունեցողը

Մանրամասներ
միպ

Նախարարությունների ներկայացուցիչները և ՄԻՊ Անահիտ Մանասյանը հրաժարվեցին պատասխնել NEWS.am-ի թղթակցի հարցերին և մեկնաբանել Կիրանցում տեղի ունեցածը: Նրանք շտապեցին մտնել Կառավարության շենք:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել: