Տեխնոլոգիական հսկա Google-ը ներողություն է խնդրել, քանի որ մոռացել էր օգտատերերին զգուշացնել, որ տան անվտանգության ապահովման Nest Secure համակարգն ունի ներկառուցված միկրոֆոն։ Այս մասին տեղեկանում ենք RT-ից։
Google-ի Nest Secure համակարգը կենտրոնացված կառավարման միավոր է, որը հնարավորություն է տալիս օգտվողներին միացնել տասնյակ շարժման դետեկտորներ, մագնիսական դռների ազդանշաններ և անվտանգության տեսախցիկներ: Սարքը մոնիտորինգի է ենթարկում օգտագործողի տունը, ուղարկելով հիշեցումներ, եթե որևէ բան անհանգստացնում է: Սարքի սկզբնական տեխնոլոգիական բնութագրիչները ոչինչ չեն ասել ներսում թաքնված հնարավոր լրտեսական սարքերի մասին:
Տեխնոլոգիական հսկան, սակայն, արդեն կատարել է փոփոխություններն ու ներառել միկրոֆոնի առկայության մասին տեղեկությունը։
Աղբյուր` Panorama.am
0Comments