Ռուսաստանը չպետք է հույսը դնի այն փաստի վրա, որ Գերմանիան և Արևմուտքը նահանջելու են և այլևս չեն կարողանա ֆինանսական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելը մեծ մարտահրավեր է Գերմանիայի համար։
«Բայց այժմ, ստեղծված իրավիճակում, մենք խոսում ենք աշխարհից, Եվրոպայից և Գերմանիայից եկող մի շատ հստակ ուղերձի մասին, ըստ որի՝ մենք չենք կարող և չպետք է հետ նահանջենք, և ապագայում էլ ի վիճակի կլինենք ապահովել այն, ինչ պետք է Ուկրաինային իր 46 միլիոն բնակիչներով»,- ասել է կանցլերը։
0Comments