Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քյոխի կերպարն իմ էջում ֆիլտրի դեր է կատարում: Հենց մի բան եմ գրում իր մասին` մի հարյուր հետևորդ անմիջապես ինքնադրսևորվում է, մի մասն էլ` ապաբաժանորդագրվում` հեռանում է:
Դրանց տեղը նորերն են գալիս մի քանի օրվա մեջ:
Այս նախիրը կեղծ, փչած անձերի և ընդհանրապես անձի պաշտամունքի տոտեմական մակարդակից այն կողմ չի անցել, ոչ մի կերպ չի հասկանում` ինչ ես ասում և ինչ նկատի ունես և չի կարող իր ստրկական, անձապաշտ կռապաշտություններից աճել, հասունանալ, ու ավելի խորքը տեսնել:
Դրա համար միայն ուախանում եմ, երբ տեսնում եմ, որ լսարանիցս էլի մի քանի տասնյակ արարած է հեռացել: Դրանք հեռանում են, նորմալները` մնում:
Ես հեռացողներին պետք չեմ, իրենք` ինձ:
Ինձ հասկացող, նորմալ լսարան է պետք: Ու հազարավոր նորմալ մարդկանց խառնված նախիրը պետք չէ, որ պղծի ոչ խոսքս և ոչ նորմալ մարդկանց ցանկերս:
Գնացեք գրողի ծոցը ձեր համատարած անուղեղությամբ իմ հայրենիքը կործանած անուղեղներ»:
Քյոխի մասին հենց մի բան եմ գրում մի հարյուր հետևորդ անմիջապես ինքնադրսևորվում է ու ապաբաժանորդագրվում․ Գնացեք գրողի ծոցը իմ հայրենիքը կործանած անուղեղներ
0Comments