«Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը. գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում». Դմիտրի Մեդվեդև

Մանրամասներ
մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր թելեգրամ-ալիքում գրել է. «Մի օր իմ գործընկերներից մեկը` եղբայրական երկրից, ինձ ասաց. «Դե, ես քեզ համար օտար եմ, դու ինձ չես ընդունի»:

Ես պատասխանեցի այն, ինչ պարտավոր էի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»:

Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։

Հետո որոշեց իր ապաշնորհ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։

Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։

Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում»:

Դմիտրի Մեդվեդև