Լրագրող Անի Նահապետյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ. «Հեղափոխությունը սկսվելու է «պառկովկայից»
ՔՊ-ականներն արագ վերանորոգում են Հանրապետության 47 հասցեում գտնվող՝ «Բարգավաճի» նախկին շենքը, որ տեղափոխվեն իրենց «սիրելի» նախկինների գիրկը։
Ստացվելու է՝ ՔՊ-ի հյուսիսում Հանրապետականներն են լինելու, հարավում՝ Դաշնակցությունը ու ՔՊ-ն, հանուն նախկինների շրջապատում հայտնվելու, շենքը վարձակալել է ամսական մոտ 4,5 միլիոն դրամով։
Զավեշտը՝ էս հատվածում մեքենա կայանելը մեղմ ասած ողբերգություն ա, իսկ «պառկովկայի» վահանակը նախկինների՝ Հանրապետականների ձեռքում ա։
Հիմա հարց՝ նախկինների հետ իշխանավորները էս հարցը ո՞նց են լուծելու, երբ կայանատեղիում հանրապետականներն են կանգնում, մի փոքր ներքև էլ դաշնակցականները։
Թեժ պայքար է լինելու»:
0Comments