Շեշտակի աճել են Մոսկվայից դեպի այլ երկրներ ավիատոմսերի գները

Մանրամասներ

Մոսկվայից դեպի Թուրքիա և մերձավոր արտասահմանի այլ երկրներ ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են։

Գրում է Kommersant-ը։

Պահանջարկի աճով պայմանավորված 2,5-5 անգամ բարձրացել են գները կիրակնօրյա չվերթների համար։

Հունիսի 24-ի երեկոյան Utair-ի դեպի Երևան միակ ուղիղ չվերթն արժե 206․000 ռուբլի։

Կիրակիի համար FlyArna-ի տոմսերը սկսվում են 40 հազար ռուբլուց, «Աերոֆլոտ»-ինը՝ 70 հազարից։