Անօդաչու թռչող սարքը կործանվել է Մոսկվայի մարզում՝ «Գազպրոմի» կայանի մոտ, գրում են Baza, Mash եւ Shot ալիքները։ Telegram-ի ալիքների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է մոտավորապես ժամը 11-ին Կոլոմնայի շրջանի Գուբաստովո գյուղում՝ «Գազպրոմի» գազային կոմպրեսորային կայանի հարեւանությամբ։
Նախնական տվյալներով՝ պայթյուն չի եղել, զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ, ռուսական ալիքները հայտնել են Տուապսեում, Բելգորոդում, Ադիգեյում թռչող սարքերի ընկնելու, պայթյունների ու հրդեհների մասին։
0Comments