Գերմանիան 14 հատ «Leopard 2A6» տանկ կուղարկի Ուկրաինա

Մանրամասներ

Գերմանիան Ուկրաինային 14 «Leopard 2a6» տանկ կուղարկի և երրորդ երկրներին թույլ կտա գերմանական զրահատեխնիկայի վերարտահանում անել։ Որոշումը կայացրել Է կանցլեր Օլաֆ Շոլցը:

Խոսքը ՆԱՏՕ-ի տանկային վաշտի սպառազինության մասին է՝ 14 զրահամեքեն, որոնք Ուկրաինային կուղարկվեն անմիջապես Գերմանիայի ԶՈՒ պահեստներից։

Դրանք կփոխանցվեն զինամթերքի և տեխնիկական սպասարկման փաթեթի հետ միասին։ Ըստ այդմ, ուկրաինացի զինվորականները կանցնեն համապատասխան վերապատրաստում։