Թուրքիան մարդասիրական օգնություն կտրամադրի Կիևին՝ «ծանր ձմեռը» հաղթահարելու համար․ Էրդողան

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 11-ին իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային գալիք «ծանր ձմեռը» հաղթահարելու համար։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնումը։