Տարկետում՝ ֆուտբոլիստներին

Ըստ հիմնավորման՝ նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թիմերում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու որոշում ընդունվեց:

Մասնավորապես, մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:

Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը՝ Արշակ Ռաֆայելի Կորյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Էդգար Զավենի Բաղումյանին,Դավիթ Արմենի Գիզգիզյանին, Էդգար Արմենի Հարությունյանին, մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք կստանան Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը և Գոռ Արթուրի Աղբալյանը:

Ըստ հիմնավորման՝ նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թիմերում։ Նշված քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։