Միհրան Պողոսյանին առնչվող քրգործի վարույթը վերսկսվել է

Նախկին պաշտոնյան մեղադրվում էր Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է նախկին պատգամավոր, նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։ Այս մասին հայտնում են  ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Նշենք, որ Պողոսյանին վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016թ. մայիսին, սակայն 8 ամիս անց գործի վարույթը կարճվել էր ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նախկին պաշտոնյան մեղադրվում էր Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու եւ պաշտոնը սեփական գործի զարգացման համար օգտագործելու համար ՝ թաքցնելով եկամուտները։