Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում «բոցաշունչ ելույթ» է ունեցել: Նրա ելույթի հիմնական մեխը եղել է բազմակողմ հարաբերությունների համակարգը, որը և կոչ է արել պաշտպանել,- հաղորդում է Gazeta թերթը:
Գերմանիայի կանցլերը խոսել է միայն համատեղ ջանքերի միջոցով միջազգային ճգնաժամերի լուծման հնարավորության մասին: Առանց Թրամփին հիշատակելու նա քողարկված դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահին, որը բազմիցս խաթարել է միջազգային հանրության հիմքերը եւ կրկնել իր «Ամերիկան նախ եւ առաջ» կարգախոսը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը չեղարկել էր Դավոս այցը՝ երկրի դաշնային կառավարության կասեցված աշխատանքի պատճառով:
Մերկելի խոսքով՝ ներկայումս հարաբերությունների բազմակողմ համակարգը մի շարք խնդիրներ ունի: Սակայն ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ այս համակարգի ոչնչացումը:
0Comments