Հայտնի է դարձել Իսպանիայի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանի՝ «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպման օրը:
26-րդ տուրի հանդիպումը կկայանա մարտի 2-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով 20:45-ին (Երևանի ժամանակով 23:45-ին):
Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին:
Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում «Բարսելոնան» 5:1 հաշվով հաղթանակ է տոնել:
0Comments