Թբիլիսիում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել աշխատողների, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, Ադրբեջանի քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է Rustavi2–ը:
Զոհվել է 1 մարդ, ևս 12-ը ստացել են վնասվածքներ: Տուժել են ոչ միայն ադրբեջանցի աշխատողները, այլև բուժանձնակազմը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շտապօգնության մեքենայի վարորդը քնել է ղեկին, մեքենան դուրս է եկկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մարդկանց:
Տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ: Տուժածներից 3-ի մոտ հայտնաբերվել են գանգի փակ կոտրվածքներ, նրանցից 2-ը ստացիոնար բուժում կստանան: Երրորդին էլ այսօր դուրս կգրեն:
0Comments