Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի գրանցել է ևս 4 նախագահի թեկնածուի՝ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին, «Արդարություն» հասարակական-քաղաքական շարժում» կուսակցության առաջնորդ Վալենտին Նալիվայչենկոյին, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Կապլինին ու ինքնառաջադրված Վիտալի Սկոցիկին: Այս մասին գրում է unian.net-ը:
Այսպիսով՝ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար գրանցվել է 5 թեկնածու:
Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր բնապահպանության և բնական պաշարների նախկին նախարար Իգոր Շևչենկոյի թեկնածությունը:
0Comments