Լուկաշենկոն՝ գեղեցկուհու հետ

«Միս Բելառուս-2018» մրցույթի հաղթողը պարել է Բելառուսի նախագահի հետ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վալս է պարել «Միս Բելառուս-2018» մրցույթի հաղթող Մարիա Վասիլեւչի հետ։ Այս մասին հայտնում է ОНТ-ն։

Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահական պարահանդեսին հրավիրվել էր մոտ 300 ուսանող եւ ավագ դպրոցական, ովքեր բարձր արդյունքներ էին գրանցել անցնող տարում ուսման մեջ։

Նշենք, որ Մարիա Վասիլեւիչն ունի տնտեսագիտական կրթություն, ավարտել է Բելառուսի տնտեսագիտական համալսարանը։