«Տարին դրական ենք ամփոփում, այն շատ կարևոր էր, և 2018-ն իր կարևորությամբ կարող ենք համեմատել 1988 թվականի հետ»,- այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը։
Նրա խոսքով՝ այսօր չի ձևավորվել բազմաբևեռ քաղաքական դաշտ, բայց ստեղծվել են դրական միտումներ։
«Խորհրդարանական արտահերթ ընտրություններին նոր կուսակցությունները չհասցրեցին ամբողջությամբ պատրաստվել, բայց վստահ ենք, որ հաջորդ տարի դրական զարգացումներն ավելի շատ են լինելու։ Պետք է մյուս տարի դիտարկենք այս տարվա բացթողումները, այդ թվում նոր Ընտրական օրենսգրքի չանցկացումը հին խորհրդարանի կողմից, դիտարկման ենթական է նաև գործող Սահմանադրությունը, որը մեր ժողովրդի կողմից չի ընդունվել, ինչից բխող էլ շատ հարցեր։ Պետք է շատ կարևորենք արտախորհրդարանական կյանքը»,- ասաց Չուգասզյանը։
Կուսակցության անդամի կարծիքով՝ եթե ուզում ենք լինի տնտեսական կայուն զարգացում, պետք է նկատել այն ծայրահեղ բևեռացումը, որ գոյություն ունի երկրում. «Պետք է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ մեղմել այդ ծայրահեղացումը»։
Նա հավելեց նաև, որ տարվա դրական լուրերից մեկն էլ այն է, որ վերջապես Ժիրայր Սեֆիլյանը ստացավ անձնագիր՝ 25 տարի անց։
0Comments