Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, չնայած արդեն 7 ամսական հղիությանը, շարունակում է ակտիվ հասարակական կյանք վարել:
woman.ru-ի հաղորդմամբ, արքայազնն ու նրա կինը օրերս ժամանել են Բնության պատմության թանգարան, որտեղ դիտել են «Վայրի Երկիր» թատերական ներկայացումը:
![բտգվռֆդ](/sites/default/files/inline-images/g_c4beef18f85392bfddb26cc4902035df_2_1400x1100.jpg)
37-ամյա դքսուհին ներկաներին զարմացրել է բավականին նուրբ և գեղեցիկ կերպարով. Մարքլը կրել է բարձր օձիքով ճերմակ զգեստ Calvin Klein-ից և գրեթե նույն երանգի բաճկոն Amanda Wakeley-ից: Կերպարը լրացրել են խակի գույնի բարձրակրունկներն ու ձեռքի պայուսակը:
Աղբյուրը նկատում է, որ արքայազնի կնոջ կերպարն իսկապես հաջողված է, ու բարդ է այն քննադատելու առիթ գտնել: Նույնը չի կարելի ասել Մարքլի «փայլփլուն» դիմահարդարման մասին, որի հարցում դքսուհին շատերի կարծիքով չափն անցել է:
![բհտգռվֆ](/sites/default/files/inline-images/g_efbeef6ae2cc07aac3631e55e4ea68eb_2_1400x1100.jpg)
0Comments