ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին, ով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ֆեյսբուքի էջում տեղադրել էր Պարույր Սեւակի «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ» բանաստեղծությունից հատված, իսկ հետո հայտարարել, որ դա քաղաքական ենթատեքստ ունի:
«Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ նա մեզնից հիասթափվի կամ ոչ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Հարցին, թե ինչով են հոգնեցրել ընդդիմությանը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Հոգնել են, հետո ուժ կհավաքեն. պարբերաբար այդպես հոգնում են, հետո ուժ են հավաքում: Յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել: Նորմալ է: Կարծում եմ՝ ընդդիմության գործն է միշտ հիասթափվել իշխանությունից ու հոգնել միշտ»:
0Comments