Զարուհի Մեջլումյանը հայտարարում է իրեն սպառնացող վտանգի մասին

Եթե իմ ընտանիքի որեւէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որեւէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են

Լրագրող, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը հայտարարել է, որ իրեն  եւ իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգի մասին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքի էջում.

«Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են:

Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին հայացքից թվում են: Ուստի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ ընտանիքի որեւէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որեւէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են:

Այդ անձանց անունները՝ կից փաստերով հատ առ հատ հանձնում եմ պետական համապատասխան կառույցներին, մի քանի իրական լրատվամիջոցի եւ այս տարիներին մեր թիկունքը ամուր պաշտպանող ընկերներիս:

Պայքարը շարունակվում է»: