Այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ Նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց Արարատյան բակալավրիատի հարցի մասին:
Նախարարը, մասնավորապես պատասխանելով հարցին, թե ուղարկվել են արդյո՞ք նախորդ տարի հրապարակված ուսումնասիրության արդյունքները Արարատյան բակալավրիատ, թե՝ ոչ, և կա արդյո՞ք անհրաժեշտություն դրանք դատախազություն ուղարկելու համար, ասաց, որ վերջին շաբաթներին չի հետևել այդ հարցին՝ խորհուրդ տալով հարցում ուղարկել:
Ինչ վերաբերում է նրան, որ Արարատյան բակալավրիատից հայտարարում են, թե առանց իրենց կարծիքը ստանալու է հրապարակումը եղել, Հարությունյանը նշեց. «Ես մի հատ կտեսնեմ, թե ինչ ընթացք կա այս վերջին շաբաթներին: Ձեզ թվում է, ես քնում-զարթնում եմ, դրանով եմ զբաղվո՞ւմ»:
Հարությունյանը խոսեց նաև կառավարության ծրագրի մասին՝ մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչ շեշտադրումներ կան այնտեղ կրթության և գիտության մասով և արտահայտվում են արդյո՞ք այն խնդիրները, որոնք կան: Նախարարը նախ խորհուրդ տվեց սպասել մինչև ծրագիրը վերջնական կխմբագրվի. «Ասեմ, որ այն հիմնված է Իմ քայլը դաշիքնի ծրագրի վրա: Հիմնական նպատակները մի քանիսն են»:
0Comments