ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի Հանրապետության զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակված Ավետիս Կիտանյանի և նորաստեղծ կառավարության կազմում սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնած Ռիշար Կույումջյանի հետ:
Մեր հայրենակիցներին հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթել՝ ի շահ Լիբանանի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-լիբանանյան հարաբերությունների շարունակական ամրապնդման:
Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի համար»:
0Comments