Սև ծովում անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական բեռնատար նավի վրա: Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Star II նավը պատկանում է Lider Denizcilik ընկերությանը։

152 մետրանոց բեռնատար նավն օգոստոսի 25-ի գիշերը Տուապսե նավահանգստից Թուրքիա մեկնելուց հետո ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը: Հարվածը եղել է վերնաշենքին, իսկ կամրջակը լուրջ վնաս է կրել, հաղորդում է Deniz Haber նավագնացության լրատվական պորտալը: Զոհեր չկան:

Share.