Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, ունի ուժեղ ոգի և հոգեկան հանգստություն, տիրապետում է իրավիճակին: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով նախօրեին հանդիպել է նրա հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գերագույն առաջնորդը լիակատար առողջության մեջ է, և եu տեսա նրան ուժեղ, կորովի ոգով, հույսով լի, բարվոք առողջությամբ և հոգեկան հանգստությամբ, հարցերին լավ տիրապետող»,- գրել է Ղալիբաֆը:

Ինչպես նշել է Ղալիբաֆը, չնայած ծանր կորուստներին, առաջնորդի նման ոգին և հանգստությունը վկայում են Աստծո հանդեպ ուժեղ հավատի և ժողովրդի նկատմամբ խոր վստահության մասին: Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են պատերազմի, դիմադրության առանցքի, դիվանագիտության, բանակցությունների, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև տնտեսական դուրսմղման և ծովային շրջափակման հարցեր:

Share.