Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում նոր ռազմական բախումներ տարածաշրջանում և դեմ է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրմանը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Կառավարության նիստից հետո Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանը ներքաշել հակամարտության նոր ալիքի մեջ։
«Մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանում նոր լարվածություն և հակամարտությունների օջախներ։ Չենք ցանկանում նաև կրել այլոց հրահրած հակամարտությունների հետևանքները»։
Էրդողան նաև անդրադարձել է նաև տնտեսական հետևանքներին՝ նշելով, որ վերջին օրերին Իրանի դեմ հարձակումների մասին հաղորդումներն արդեն նպաստել են վառելիքի գների բարձրացմանը։ Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ Թուրքիան ունի բավարար կարողություններ՝ տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար։
Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումից խուսափելու և կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել՝ հանուն խաղաղության և անվտանգության։
