Վատիկանը մոտ 100 միլիոն եվրո արժողությամբ վերականգնվող էներգիայի կայան կկառուցի, որը թույլ կտա երկու տարվա ընթացքում Սուրբ Աթոռն ամբողջությամբ ապահովել սեփական էլեկտրաէներգիայով։ 80-90 մեգավատ հզորությամբ ագրովոլտային կայանը կդառնա Իտալիայում նմանատիպ ամենախոշոր կառույցներից մեկը:

Ծրագիրը կիրագործվի Հռոմի ծայրամասում գտնվող և Վատիկանին պատկանող 450 հեկտարանոց Սանտա Մարիա դի Գալերիա տարածքում: Արևային վահանակները կտեղադրվեն գետնից բարձր, որպեսզի դրանց տակ հնարավոր լինի գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել։

Այս նախագիծը հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսի առաջնահերթություններից էր և այժմ հաստատվել է Լևոն XIV Պապի կողմից։ Ավելցուկային էլեկտրաէներգիան Վատիկանը կտրամադրի Իտալիայի էներգահամակարգին։

Share.