Մոլդովան Ուկրաինայի հետ սահմանի անցակետերում ամրություններ կկառուցի՝ հնարավոր ավիահարվածներից պաշտպանվելու նպատակով։
Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է սեփական ուժերով կառուցել պաշտպանիչ շինություններ և հսկիչ-անցագրային կետերի մոտակայքում թաքստոցների համար նախատեսված տարածքներ կահավորել։
Նմանատիպ աշխատանքներն արդեն սկսվել են այն սահմանային կետերում, որոնք համարվում են առավել խոցելի։
