Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայանը և ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
«Օպերատիվ–մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանը, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, խոցվել են անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պահպման վայրերը, ինչպես նաև 146 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը Դնեպրոպետրովսկի մարզում «Գերան» ԱԹՍ-ներով խոցել են երկու լոկոմոտիվ, որոնք ռազմական բեռներ էին հասցնում Ուկրաինայի զինված ուժերի համար:
