Ռուս սենատոր Ելենա Պերմինովան հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների «անպատիժ արկածների ժամանակն ավարտվում է»։ Այս մասին նա ասել է «Լենտա.ռու»-ին՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Վլադիմիր Զելենսկու խնդրանքը՝ թույլատրել Starlink-ի օգտագործումը Ռուսաստանի խորքում ուկրաինական անօդաչուների հարվածների համար։

Պերմինովայի պնդմամբ՝ ԱՄՆ-ում հասկանում են, որ Զելենսկու՝ ռազմական էսկալացիան մեծացնելու ձգտումը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հայտարարել է, թե Արևմուտքում արդեն հոգնել են Կիևի շարունակական պահանջներից։

Սենատորի կարծիքով՝ Թրամփի ներկայիս վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ կարող է պայմանավորված լինել ԱՄՆ Կոնգրեսի նախընտրական պայքարով։ Պերմինովան կանխատեսել է, որ ընտրություններից հետո Թրամփի վերաբերմունքը Ուկրաինայի նախագահի նկատմամբ կարող է ավելի կոշտ դառնալ։

Share.