Սև ծովում անօդաչուի հարձակման է ենթարկվել թուրքական Akkon Lines ընկերության կողմից շահագործվող M/V RMS TEAM բեռնանավը, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է տրանսպորտային ոլորտի lojiport.com պորտալը։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի 11 անդամ փրկվել է, իսկ մեկ նավաստի համարվում է անհետ կորած։ Ընկերության տվյալներով՝ նավը և դրա բեռը կարող են համարվել վերականգնման համար ոչ նպատակահարմար՝ կրած վնասների ծավալի պատճառով։

Նավը օգոստոսի 12-ին դուրս էր եկել Թուրքիայի Գեմլիկ նավահանգստից և ուղևորվում էր դեպի Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ։ Միջադեպի համար պատասխանատվություն դեռևս որևէ կողմ չի ստանձնել, իսկ հարձակման հանգամանքները ճշտվում են։

Share.