Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի

Հազարավոր ուսանողներ հինգշաբթի օրը դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ պահանջելով մեծացնել Ավստրիայի համալսարանների ֆինանսավորումը, հաղորդում է dpa գործակալությունը։

Ակցիայի մասնակիցները հանդես են եկել ՝ 23 պետական համալսարանների ծախսերը, չնայած գնաճին, նույն մակարդակի վրա պահպանելու կառավարության որոշման դեմ։

Ըստ կառավարության հաստատած բյուջեի՝ 2028–2030 թվականներին երկրի պետական համալսարանների համար նախատեսվում է հատկացնել 16 միլիարդ եվրո։ Սակայն համալսարանները պահանջում են ֆինանսավորումը հասցնել 18 միլիարդ եվրոյի՝ գների աճը փոխհատուցելու և աճող ծախսերը ծածկելու համար։

Հակառակ դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունները նախազգուշացնում են դասավանդման, գիտական հետազոտությունների և համալսարանական կլինիկաներում բժշկական օգնության ծախսերի հնարավոր կրճատման մասին։

Համալսարանների գնահատմամբ՝ միջոցների պակասի հետևանքներն առաջին հերթին կազդեն երիտասարդ գիտնականների վրա, որոնցից շատերն աշխատում են ժամկետային պայմանագրերով։ Ֆինանսավորման կրճատումը կարող է բարդացնել նրանց մասնագիտական զարգացումը և վտանգի տակ դնել հետազոտական նախագծերի շարունակությունը։

Ավստրիայի կառավարությունը ձևավորվել է պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ÖVP), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPÖ) և լիբերալ NEOS կուսակցության կողմից։

Share.