Գեղարքունիքի մարզում վրաերթի ենթարկված 6 զինծառայողներից 3-ը դեռևս զինվորական հոսպիտալում են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, ձերբակալվել է։

Share.