ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է այս գիշեր Կիևի հրթիռակոծությանը՝ նշելով, որ հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված օբյեկտներին։
«Զինված ուժերի կողմից ցամաքային, օդային, ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և հեռահար անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցվել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնին և պահեստներին»,- հայտնել են գերատեսչությունից։
