Այս գիշեր Բելգորոդի մարզի Պոգրոմեց գյուղում 15-ամյա դեռահաս է վիրավորվել է ԱԹՍ–ի պայթյունից։ Այս մասին հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։
Նշվում է նաև, որ Շեբեկինոյում FPV-անօդաչուի հարվածից տղամարդ և կին են տուժել: Ռեպյախովկա գյուղում տղամարդ է պայթել ականի վրա:
Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի խոսքով՝ ՀՕՊ համակարգը հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ուֆայի արդյունաբերական ձեռնարկությունների վրա։ Խոցվել են 6 անօդաչուներից 4-ը։ Անօդաչուներից մեկն ընկել է արդյունաբերական գոտում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Եվս մեկ անօդաչու Զատոն միկրոշրջանում բնակելի շենքի է հարվածել։ Նախնական տեղեկություններով`մեկ մարդ է տուժել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՌԴ մայրաքաղաքի մատույցներում 25 ԱԹՍ է ոչնչացվել։
Շուրջ 15 ԱԹՍ ոչնչացվել է Ռոստովի մարզում, 27-ը` Տուլայի մարզում։ Բացի այդ, հետ է մղվել 2 գրոհ Սևաստոպոլի վրա, խոցվել է 13 ԱԹՍ։
