Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի

Գերմանիայում ապաստանի հայցը մերժված անձանց արտաքսման դեմ պայքարող ակտիվիստները հոկտեմբերի 24-ին պլանավորում են բողոքի ակցիաներ անցկացնել երկրի 7 խոշոր օդանավակայաններում:

Բողոքի ցույցերը նախատեսված են Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Քյոլնի, Դյուսելդորֆի, Հաննովերի և Լայպցիգի օդանավակայաններում։

Ակտիվիստներն իրենց դժգոհությունն են հայտնում արտաքսման կենտրոնների ու համապատասխան ենթակառուցվածքների ընդլայնման, ինչպես նաև դեպի Աֆղանստան իրականացվող չարտերային չվերթերի դեմ։ Ակցիայի կազմակերպիչները դժգոհում են, որ սոցիալական ու առողջապահական բյուջեների կրճատման ֆոնին պետությունը հսկայական միջոցներ է ծախսում արտաքսումների վրա:

Ակցիան կազմակերպող դաշինքի խոսնակ Լուկա Մյուլլերը հատկապես քննադատում է «Թալիբան» շարժման հետ համագործակցությամբ իրականացվող արտաքսումները՝ դրանք համարելով անընդունելի։ Նա նաև նշում է, որ արտաքսման թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները շահույթ են ստանում մարդկանց ճակատագրերի վրա բացասաբար ազդող գործընթացից։

Ermenihaber

Share.