Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում օգոստոսի այսօր և վաղը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օգոստոսի 19-23-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ կանխատեսումների` քամին կլինի հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վրկ արագությամբ։
Երևան քաղաքում օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր կլինի +33–ից +35 աստիճանի միջակայքում։
