Միացյալ Նահանգները դեռևս համաձայնություն չի տվել Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի հրթիռները մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մատակարարման հարցը թողել է առկախված։
Նշենք, որ նախորդ շաբաթ CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Կիևում սպառվել են Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների պաշարները։
Ամերիկյան արտադրության հրթիռների բացակայությունը լուրջ սպառնալիք է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի համար՝ հատկապես բալիստիկ հրթիռային հարձակումները հետ մղելու տեսանկյունից։
