ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հնարավոր է, պետք է իր երկրի անունից բանակցությունների վարումը փոխանցի մեկ ուրիշի։
«Անկեղծ ասած, կարծում եմ՝ ժամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցությունները վարի մեկ ուրիշը,- լրագրողներին ասել է Թրամփը։- Հնարավոր է՝ Զելենսկուն ժամանակն է բանակցությունները վստահել մեկ ուրիշի»։
Այդ հայտարարությունը հնչել է, երբ լրագրողն ԱՄՆ նախագահին խնդրել է մեկնաբանել Զելենսկու խոսքերը, թե Թրամփը հայտնվել է պատմության սխալ կողմում։
Մեկ օր առաջ NBC News-ի Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում ուկրաինական առաջնորդը հայտարարել էր, որ Թրամփի կողմից Ռուսաստանին աջակցելը «պատմական սխալ» կլինի:
